ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար», - ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը: Նա զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է, և քրեական գործ է հարուցվել այդ առիթով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը