Ազգային ժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված բանակում ոչ մարտական զոհերի թվի աճը և ի՞նչ աշխատանք է տարվում կանխարգելման ուղղությամբ:
Ի պատասխան Պապիկյանը նշեց. «Զինված ուժերի ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, ովքեր ծառայության մեջ գտնվելով, քաղաքացիական կյանքում՝ տանը, ճանապարհին կարող են ենթարկվել տարբեր միջադեպերի, ինչի արդյունքում կարող է գրանցվել մահ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը