«Այսօր կառավարության նիստում տեղի ունեցածը և վարչապետի հաստիքին նստածի նախադասություններն ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին , որովհետև այն տեքստը որ բերել էր՝ ասելով․ «այն ինչ կատարվում է այսօր ՀՀ տարածքում չէ, այն, ինչ իրականացնում են ՀՀ սուվերեն տարածքում չէ հգտնվում», սա խոսում է պետական դավաճանության մասին»,-այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա նխոսով այն, ինչ տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում է տեղի ունենում։
«Այն սուտ իրականությունը, որ մեզ մատուցվում է , թե իբր սահմանային միջադեպեր են և այլն, դրանք չեն համապատասխանում իրականությանը ։ Տեղի է ունենում ընդամենը մեկ գործընթաց՝ Հայաստանի հանձնումը մաս-մաս այն հերթականությամբ , որը պայմանավորվել են թուրքերը էստեղ իշխանությունը բռնազավթած թուրքի ստրուկների հետ միասին։ Հիմա բացառապես ՀՀ տարածքների միակողմանի հանձնում է տեղի ունենում»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը