ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից պետական գաղտնիքին մուտքի թույլտվության հարցը վերջին ժամանակներում իշխանության կողմից դարձել է շահարկման առարկա և ընդդիմության գործունեությանը խոչընդոտելու գործիք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից պետական գաղտնիքին մուտքի թույլտվության հարցը վերջին ժամանակներում իշխանության կողմից դարձել է շահարկման առարկա և ընդդիմության գործունեությանը խոչընդոտելու գործիք:
Այս առումով հարկ եմ համարում արձանագրել, որ ՀՀ ԱԺ-ը ՄԻԱԿ պետական ինստիտուտն է, որ օժտված է առաջնային մանդատով, ներկայացնում է ՀՀ ողջ ժողովրդին և իրավունքի ուժով արդեն իսկ օժտված է պետական գաղտնիքին մուտքի թույլտվության իրավունքով:
ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից պետական գաղտնիքին տիրապետելու իրավունքը պարտադիր պայման է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար:
ՀՀ ԱԱԾ-ը ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՀ ԱԺ պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն, եթե առկա չեն մերժման բավարար հիմքեր: Նման հիմքերի առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ-ը պետք է պատշաճ կարգով իրազեկի ՀՀ ԱԺ- նախագահին, սակայն դա պետք է լինի ընդհանուր կանոնից բացառություն:
ՀՀ ԱԺ-ի պատգամավորը չպետք է դիմի ՀՀ ԱԱԾ-ին և ներկայացնի իր մասին տեղեկություններ, քանի որ այդ տեղեկություններն արդեն իսկ պետք է առկա լինեն ՀՀ ԱԱԾ-ում:
Իսկ եթե այդ տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն և ԱԱԾ-ը սպասում է ԱԺ պատգամավորերի կողմից դրանց ներկայացմանը, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը ՉՈՒՆԻ Ազգային անվտանգության ծառայություն:
Հ.Գ. Իրավիճակի աբսուրդը պատկերացնելու համար պատկերացրեք, որ ընտրված ՀՀ Նախագահը, կամ ՀՀ վարչապետը, ՊՆ նախարարը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին պետական գաղտնիքին մուտքի թույլտվության, իսկ վերջինս էլ 3 ամիս քննարկելուց հետո որոշում է՝ ընդունել թե՞ մերժել այդ դիմումները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը