«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն իր ելույթում անդրադարձավ ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանի հայտարարությանը: «Սննդամթերքի գները այս տարվա տաս ամիսների մոտ տասն անգամով աճել են, նվազագույն աշխատավարձը 68 հազար է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 75 հազար է, այս պարագայում կառավարությունն ունի գործառույթ, եթե այն չի կատարվում, տապալվում է նաև ԿԲ-ի ջանքերը, իսկ Դուք սրա մասին չեք խոսում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը