Ասում են՝ դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով, հիմա ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Եթե ինձ չեք հավատում, կարող եք բացել ու կարդալ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որտեղ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու ռիսկերի մասին շատ հիմնավոր ներկայացվել է, իսկ 100 հազար դրամ դարձնելու հետևանքները ինքներդ կարող եք դատել։ Եթե ամեն ինչ լիներ օրենքով, կարող էին օրենքով ֆիքսել, որ կյանքը պետք է ուրախ լինի, ապրուստը ձրի, Հայաստանն էլ ծովից ծով, բայց օրենքը նպատակ չէ, այլ միջոց է նպատակներին հասնելու համար: Մենք խոստացել ենք նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնել ու դա անելու ենք», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը