08 02 2022

Նվազագույն աշխատավարձը չի փոփոխվի․ ընդդիմության նախագիծը օրակարգ չընդգրկվեց



«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը 31 կողմ, 61 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց։

ԱԺ «Հայաստան» դաշինքն առաջարկում էր նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000 դրամ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին գլխադասային՝ ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը  բացասական եզրակացություն է տվել։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ