08 02 2022

ՔՊ-ական պատգամավորը նվազագույն աշխատավարձի բարձրացումը համարում է ժողովրդի դեմ առաջարկ



Հերթական անգամ մենք համոզվում ենք, որ ընդդիմության անվան տակ խորհրդարան է մտել մի խմբավորում, որի նպատակն է ապացուցել մեր ժողովրդին, որ ինքը սխալ ընտրություն է արել, որ այս իշխանությունները ժողովրդի մասին չի մտածում, իսկ իրենց քունը չի տանում՝ ոնց անել, որ ժողովուրդը լավ ապրի։ ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է, որ չեն խաբելու ժողովրդին, ասել ենք այն, ինչ կարող ենք անել, ժողովուրդը կորոշի՝ կարող էինք ավելի շատ անել է, թե քիչ ենք արել»մ,-ասաց Խաչատրյանը։

ՔՊ-ական պատգամավորը անդրադռանալով ընդդիմության առաջարկին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68000 դրամից դարձնել 100 հազար դրամ, ասում է թե դա ժողովրդի դեմ առաջարկ է․

«Եթե նախագծի հեղինակն ասում է, եթե չեք ուզում քվերակել ժողովրդի դեմ, քվեարկեք նախագծին, սա նշանակում է, որ ժողովրդի դեմ առաջարկ է բերվել, որը պետք է մերժվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ