22 10 2021

Ունենք՝ Հայաստանին և հայությանը սպառնացող վտանգների շատ հստակ զգացում․ Արմեն Ռուստամյան



«Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, և մեր պետական, պաշտոնական քննարկումների համար առանձնացված հարթակներում կարծես այդ կարևորությամբ խնդիրները չեն քննարկվում և մենք միշտ ականատես ենք լինում երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող հարցերի քննարկման, երբ որ ունենք՝ Հայաստանին և հայությանը սպառնացող  վտանգների  շատ հստակ զգացում»,-  այս մասին նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արմեն Ռուստամյանը՝  «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի բացմանը։

«Աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ են․ Հայաստանը մտել է մի գործընթացի, հորձանուտի մեջ, որտեղից թե ինչպես դուրս կգա՝ դրանից կախված է լինելու մեր սերունդների ապագան»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ  իսկապես Հայաստանի, Արցախի և հայության առջև կանգնած են սպառնալիքներ և վտանգներ, և դրանց արձանագրման անհրաժշտությունն այսօր իսկապես հրատապ է։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ