Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է
Մենք միայն ուրախ կլինենք, եթե արտախորհրդարանական ուժերը խորհրդարանից դուրս պայքարի օրակարգեր ձևավորեն (ինչպես դա ժամանակին անում էինք մենք)։ Մենք ոչ միայն կողջունենք դա, այլև լիարժեք կհամագործակցենք այդ ուժերի և անհատների հետ։
Այսօր կան բազմաթիվ քաղաքական և հասարակական արժանի գործիչներ, ովքեր խորհրդարանում չեն, բայց անկեղծ և իրական պայքարի մեջ են այս չարիքի կառավարության դեմ։ Բայց կան նաև ուժեր և անհատներ, ովքեր քաղաքական դաշտում ոտատեղ ունենալու համար իրենց պարտքն են համարում վարկաբեկել կամ նսեմացնել խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ չհասկանալով դասագրքային մի պարզ ճշմարտություն.
կա'մ իշխանություն ես, կա'մ ընդդիմություն, դրանց մեջտեղում լինելը լավ կարգավիճակ չԷ, դրա վերջը լուսանցքն է։
Մենք բաց ենք բոլոր իրական ընդդիմադիր ուժերի և անհատների հետ լայն համագործակցության, միշտ պատրաստ ենք լսել և՛ քննադատություն, և՛ առաջարկներ, պատրաստ ենք միասին պայքարել և' խորհրդարանում, և' խորհրդարանից դուրս:
Պատրաստ ենք միասնաբար ազգային դիմադրության օրակարգ ձևավորելու, ուժերը մեկտեղելու և Հայաստանի թուրքացումը կանխելու ուղությամբ հանդես գալ միասնական ճակատով։
Քանի դեռ այս իշխանությունը կա, Հայաստանի պետականությունը վտանգված է, ուստի սրանց հեռացումը պետք է լինի ցանկացած գիտակից հայ մարդու գլխավոր նպատակը։
Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է ...իսկ մնացածը խաղերը ժամանակի անիմաստ կորուստ է ,իրական օրակարգերից շեղում .....»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը