25 09 2021

Երթը քաղաքական միջոցառում չէ, նպատակն է՝ հարգել սուրբ նահատակների հիշատակը. Իշխան Սաղաթելյան․ Yerkir.am

Երթը քաղաքական միջոցառում չէ, նպատակն է՝ հարգել սուրբ նահատակների հիշատակը. Իշխան Սաղաթելյան․ Yerkir.am

Երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից, երթի կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, բայց ինքը քաղաքական միջոցառում չէ, այն բաց է մեր հայրենակիցների համար. անդրադառնալով սեպտեմբերի 26֊ին տեղի ունենալիք ջահերով երթին՝ Yerkir.am֊ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ երթի նպատակն է հարգել մեր զոհերի, սուրբ նահատակների հիշատակը եւ ցույց տալ, որ հայ ժողովուրդը համախմբված է, տեր է իր հայրենիքին, տեր է իր պետականությանը, եւ հայրենիքի համար նահատակված հերոսների գործը շարունակող է լինելու:

«Նույնիսկ քաղաքական ելույթ նախատեսված չէ, որովհետեւ այդ օրվա խորհուրդը եւ մեր առջեւ դրված նպատակը այլ է։ Հետեւաբար՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, միանալ մեր երթին, մոմավառությանը, հայտնել իրենց զորակցությունը եւ ցույց տալ, որ մեր պետությունը հառնում է, իսկ մեր տղերքի գործը շարունակող կա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ