23 09 2021

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ջանքերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենսդրական փոփոխությունները. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ջանքերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենսդրական փոփոխությունները. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը գրում է. 

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից  պահանջում է  անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը:

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ջանքերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դեպքերը:

Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում  ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքը՝ հասնելու իր քաղաքական առաջնահերթությունների ամբողջական բավարարմանը։

Վարքներդ կատար սիրելի ընկերներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ