Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իմ գործընկերներ Ելենա Կիրակոսյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի հետ Ոստիկանության Շենգավիթի բաժնում ենք: Այստեղ են բերման ենթարկված տասը քաղաքացիներ: Խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելը ակնհայտորեն հավաքը խափանելու հակաիրավական նպատակ ունի: Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են: Այսպես «գունագեղ» և մասշտաբային են պատրաստվում սեպտեմբերի 21-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը