«Անցած տարի այս օրերին Արցախը տոտալ շրջափակման մեջ էր, բայց հույս կար, որ հավանական է որևէ իրադրության փոփոխություն։ Ընդամենը օրեր անց Հայաստանի իշխանությունները մենակ թողեցին Արցախին Ադրբեջանի հրոսակների դեմ։ Դրանով իսկ իրենք՝ այս իշխանությունները, փակեցին Արցախի անկախության էջը։ Իրենք կփորձեն և փորձում են ինչպես միշտ իրենց մեղքը բարդել ցանկացած մարդու վրա միայն թե չընդունեն, որ իրական և միակ մեղավորը նրանք են։ Եվ ես դրա համար եմ ասում այն, որ այսօր մենք Արցախի անկախության տոնը նշում ենք ընդամենը ներկայացուցչությունում, ունի կոնկրետ հասցեատեր»,- ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը