12 06 2024

Ո՞վ պետք է ներողություն խնդրի փողոցի մարդկանցից, ում անդամալույծ են դարձնում. Պատգամավորը՝ Փաշինյանին



Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.

«Ո՞վ և ե՞րբ պետք է ներողություն խնդրի՝

1.  Վեհափառից Սարդարապատի հուշահամալիրի այդ տգեղ իրավիճակի համար,

2. Հաթերքի գյուղապետի 3 անչափահաս երեխաներից, երբ իրենց հորը բռնի ուժով մեքենայից բերման են ենթարկում և 3 անչափահաս միայնակ մնում են փողոցում,

3. փողոցում հավաքված այս մարդկանցից, ում ձեր մեղքով անդամալույծ են դարձնում

4. մեր բոլոր քաղաքացիներին այս պահին ունեցած հոգեկան ապրումների համար:

Ես չգիտեմ դուք ինչ հոգեկան ապրումներ ունեք և կասկածում եմ, որ ձեզնից որևէ մեկը մեղքի զգացում ունի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ