04 06 2024

Այս իշխանության համար մարդու իրավունքները որևէ արժեք իրենցից չեն ներկայացնում. Էլինար Վարդանյան



«Այս իշխանության համար մարդու իրավունքները որևէ արժեք իրենցից չեն ներկայացնում»,-ՄԻՊ գրասենյակի դիմաց հայտարարեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա ընդգծեց՝ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ճիշտ գնահատականը պետք է տա Մարդու իրավունքների պաշտպանը։

«Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալ։ Որտե՞ղ է գնահատականը երիտասարդի դեմքին ոստիկանի կոշիկի հետքի վերաբերյալ։ Որտե՞ղ է  գնահատականը Վեհափառի ճանապարհը փակելու վերաբերյալ։ Որտե՞ղ է գնահատականը պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բռնության ենթարկելու վերաբերյալ։ Չկան։  Այսպիսի գնահատականների բացակայությունն է նաև, որ իշխանություններին թույլ է տալիս վարվել ամենավերջին բռնարարի պես»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ