Ադրբեջանի գործողությունները Սյունիքում ըստ քաղտեխոնոլգ Կարեն Քոչարյանի, կապված են տնտեսական խնդիրների հետ։
«Այստեղ Ադրբեջանը զուտ տնտեսական խնդիրներ է լուծում։ Թուլացնում են հերթական անգամ Հայաստանի տնտեսությունը»,- մամուլի ասուլիսմ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Անդրադառնալով իշխանության անգործությանը, Կարեն Քոչարյանը նշեց, որ անկախ նրանից դա միտումնավոր է, թե՝ ոչ, փաստն այն է, որ այս իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել։
«Իրենք ասում են պետք է վայելքներ չանեն, իրենք օգտվում ենք վայելքների բոլոր տեսակներից, վերջում էլ ասում են անձնական է։ Յուրաքնչյուրը, ով դառնում է պետական այր, պետք է մոռանա իր անձնականը։ Ուզում եք անձնական, լքեք ձեր պաշտոնները ապրեք ձեր անձնականը որքան ուզում եք»,- ասաց Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը