07 08 2021

Սա ինձ համար նաև շատ բարդ անձնական որոշում էր․ Իշխան Սաղաթելյան

Սա ինձ համար նաև շատ բարդ անձնական որոշում էր․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ նորընտիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր ստանձնեցի Սահմանադրությամբ ընդդիմության համար նախատեսված ԱԺ փոխխոսնակի պաշտոնը։ 

Շնորհակալ եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների գործընկերներիս` իրենց քաղաքական որոշման և անվերապահորեն ինձ աջակցելու համար։

Չեմ թաքցնի՝ սա ինձ համար նաև շատ բարդ անձնական որոշում էր։ Ես ամբողջությամբ գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, նաև մեզ ընտրած քաղաքացիների պահանջներն ու սպասելիքները արդարացնելու անհրաժեշտությունը:

Մենք ապրում ենք նորանկախ Հայաստանի ամենածանր օրերում, երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, կրկին սխալվելու իրավունք չունենք։

Սիրելի' հայրենակից, 

Մեր օրակարգն անփոփոխ է.

մենք ողջ գործիքակազմով ու հնարավորություններով շարունակելու ենք համատեղ սկսած պայքարը և անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար։

Աստված պահապան Արցախին, Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ