04 08 2021

Նոր կապիտուլյացիա է մեզ պարտադրվելու, դրա դեմն օր առաջ պետք է առնել․ Արմեն Ռուստամյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում նախ հատկանշեց հետևյալը․ «Գիտե՞ք մեր ընտրողերը մեզ ինչ պատգամ են տվել»․ ասվածը հիմնավորելով , պատգամավորն իր խոսքում նաև  ընդգծեց,  որ ընդդիմությունը  խորհրդարան է եկել բանավիճելու, քանի որ բան ունի ասելու․

«Ավարտվել է հին ու նորի հնարքի կիրառման ձեր լիմիտը»,-նշեց Ռուստամյանը՝ շարունակելով։

«Մենք ասում ենք, որ իրավիճակը գնալով լրջանում է,խորանում են մեր խնդիրները, մարտահրավերները գնալով ավելանալու են․․․ Քանի դեռ չենք բացահայտել այս պարտության իրական պատճառները, չեն կանխարգելել պարտությունից բխող վտանգները, մենք ո՞նց ենք խոսում ճգնաժամի հաղթահարման մասին։ Ապրիլյան պատերազմը 44-օրյա պատերազմից տարբերվում է մի կարևոր հանգամանքով, որ այդ ժամանակ աշխարհը դատապարտեց Ադրբեջանի հարձակումը, իսկ այս պատերազմի  ժամանակ դատապարտում չի եղել»,-նշեց Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ