Մենք ՀՀ քաղաքացիների կողմից ստացել ենք մանդատ և եկել ենք խորհրդարան մեր պայքարը շարունակելու, և սա քաղաքական պրոցես է, երբ հարկ լինի դրսում կշարունակենք մեր պայքարը, երբ պետք լինիկ՝ բոյկոտելու ենք, փորձելու ենք առաջ մղել մեր օրակարգերը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«ՀՀ քաղաքացիները մեզ ընտրել են, որպեսզի հեռացնենք այս իշխանություններին։ Չի ստացվել, բայց մենք այդ պայքարը տեղափոխել ենք խորհրդարան, որ հասնենք մեր վերջնական նպատակին։ Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի, Արցախի , հանուն հայ ժողովրդի իրական ապագայի։ Մեր օրակարգում որևէ բան չի փոխվել։ Ինչ ասել եմ անցած ինն ամիսների ընթացքում փողոցում, պատրաստ եմ կրկնել յուրաքանչյուր րոպե այս ամբիոնում։ Մեր օրակարգը նույնն է, քանի որ նույնն են երկրի առաջ ծառացած խնդիրները»,- նշել է Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը