ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության տաղավարում խոսել է երկրում առկա ճգնաժամային իրավիճակի և դրանց լուծման ուղիների մասին:
Իշխան Սաղաթելյանը մասնավորապես անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, խոսել դրանց պատճառների մասին եւ ընդգծել, որ այդ լարվածությունը հետեւանք է Աժ արտահերթ խորհրդարանական ընտրություններում անճարակ իշխանությունների վերարտադրության։
ԳՄ ներկայացուցիչը պատասխանել է նաեւ իշխանությունների կողմից չդադարող ռեպրեսիաներին, ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների ապագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը