13 07 2021

Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք ու դուրս գանք փողոց․ Իշխան Սաղաթելյան



Մենք մինչև վերջին շունչ պայքարելու ենք հակահայ որոշումների դեմ, մենք պատրաստ ենք ցանկացած քայլի։ Մենք կորցնում ենք պետությունը, նժարին դրված է ՀՀ պետականությունը։ Ասուլիսում այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այդ մանդատները ընդամենը հնարավորություն են պայքարելու, բայց եթե տեսնենք, որ  այդ մանդատները օգուտ չեն տալիս, սա իմ կարծիքն եմ ասում, պատռելու ենք այդ մանդատները ու դուրս գանք փողոց»,- ասաց նա։

Սաղթելյանը նշեց, որ իրենց պայքարելու ենք այս իշխանության դեմ հանուն ՀՀ պետականության։

«Մենք ոչ վախեցել ենք, ոչ էլ վախենում ենք ձերբակալություններից և դա կանխատեսում ենք։ Եթե գնան այդ քայլին, կրկնակին ստանալու են։ Այսինքն դա լինելու է կարճաժամկետ, մենք դրանից չենք խեղճանալու։ Չի կարող երկիրը աղետի բերած, երկիրը կորցրած իշխանությունը շարունակել գոյատևել, դա նոնսենս է։ Այս իշխանությունը միևնույն է կյանք չունի, այս իշխանությունը ժամանակավոր է»,- ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ