29 06 2021

«Հայաստան» դաշինքը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն․ Իշխան Սաղաթելյան



«Հայաստան» դաշինքը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն. շարունակելու ենք պետականության, մեր վիրավոր արժանապատվության վերականգնման համար պայքարել։ Մեր քաղաքական օրակարգը նույնն է մնում. Հայաստանում հաստատել ազգային պետականություն, լուծել անվտանգային խնդիրները, վերականգնել երկրի ինքնիշխանությունը։ Թույլ չենք տալու, որ  մեր անցյալը սևացրած, մեր հաղթանակը վաճառած արկածախնդիրները մղջավանջային դարձնեն  մեր ներկան և հավակնեն զրկել մեզ ապագայից։ Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով ներկա իշխանություններն ընդունակ չեն ոչնչի․ «սրանց ձախողումները իրենց մաշկի վրա, ցավոք, զգալու է յուրաքանչյուր հայ ընտանիք։ Սրանք միայն դժբախտություն են բերում և մենք սրանց իշխանության վախճանը ամեն օր մոտեցնելու ենք վերջին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ