12 06 2021

Մենք դավաճաններին թողնելու հայրենիք չունենք. Իշխան Սաղաթելյան



Մեր երկիրը վտանգի առջև է, մի խումբ մարդիկ, մոլորեցնելով մեր ժողովրդին, եկան իշխանության և 3 տարիների ընթացքում քանդեցին ամեն ինչ, քանդեցին, ինչ հնարավոր էր։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Տաշիրում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նրանք երկիրը տարան պատերազմի, մեր ժողովրդին և պետությանը բերեցին պարտության։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը, ինքնիշխանությունը, դա պետք է անենք միասին, ՀՀ գիտակից, արժանապատիվ քաղաքացու մասնակցությամբ և օգնությամբ, մենք այլ տարբերակ չունենք, դավաճաններին թողնելու հայրենիք չունենք»,-ասաց նա՝ նշելով, որ հունիսի 20-ին կազմակերպված կերպով պետք է հեռացնել գործող իշխանությանը և կերտել ուժեղ Հայաստան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ