«Մենք եկել ենք այստեղ՝ առաջարկելու այդ նույն ճգնաժամային կառավարությունը, որն ամբողջ Հայաստանը ոտքի կհանի»: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին Սպիտակ քաղաքում հրավիրված հանրավաքին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը հիմա գնում է ամեն տեսակ սադրանքների, բայց նրանց էջն արդեն փակված է, նրանց վարկանիշը շատ արագ ընկնում է, այնքան արագ, որքան արագ ահս թմբիրից դուրս են գալիս մեր համաքաղաքացիները։ «Շատ փոքր մաս է մնացել, որ դեռ չի հասկանում, ինչ է կատարվում երկրում․ իսկ կատարվում է աղետ», - ավելացրեց նա։
«Մի անգամ Ռոբերտ Քոչարյանը ձեզ ապացուցել է, որ կարող է երկիրը հանել ճգնաժամից։ Սպիտակում առկա շինությունների 99 տոկոսը կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այս տենդենցը լինելու է ամբողջ երկրում։ Ունենալու ենք հզոր բանակ, առողջ տնտեսություն, համաչափ զարգացող համայնքներ», - ասաց Հակոբյանն, ընդգծելով, որ հունիսի 20-ին պետք է փակվի նիկոլիզմի էջը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը