11 06 2021

Այսօրվա ճգնաժամը ստեղծել է Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, այո՛, գալու ենք՝ հաղթահարենք․ Իշխան Սաղաթելյան



Գործող քաղաքական ուժն ասում է՝ ապագա կա։ Այո՛, ապագա կա, բայց առանց Նիկոլի ու նիկոլիզմի։ Ժամանակին ասում էին՝ ելք կա, բայց փակեցին բոլոր ելքերը։ Ասացին՝ քայլ արա, կտրեցին մեր զինվորների ոտքերը։ Հիմա էլ ասում են՝ ապագա կա։ Ուզում են այդ ապագայի վրա էլ խաչ քաշել։ Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է խաչ քաշի նրանց վրա, տուն ճանապարհի, որպեսզի կարողանանք կերտել նոր, հզոր և ուժեղ Հայաստան։ Այս մասին Նոր Հաճըն քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ հայաստանյան ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

««Հայաստան» դաշինքն ունի այդ ուժը, կամքը, վճռականությունը, փորձառությունը։ Դաշինքն ունի առաջնորդ, որ կարող է սա և բազմաթիվ անգամ դա ապացուցել է։ Այո՛, Ռոբերտ Քոչարյանը հակաճգնաժամային կառավարիչ է։ Այո, նրան սատարող քաղաքական ուժերն ունեն այդ համահայկական ներուժն ու հնարավորությունը՝ համախմբվելու, մեր ժողովրդի կողքին կանգնելու և միասին այս իրավիճակից դուրս գալու համար։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ «Ռ․ Քոչարյանը հակաճգնաժամային կառավարիչ է, բայց այդ ճգնաժամերն ստեղծում է ինքը և կառավարում»՝ Սաղաթելյանն ասաց․ «Չեմ ուզում վիրավորել առաջին նախագահին, բայց պարզապես հիշեցնեմ, որ 1998 թվի ճգնաժամն ինքն էր ստեղծել։ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ-ն եկան, այդ ճգնաժամը հաղթահարեցին։ Այսօրվա ճգնաժամն ստեղծել է իր հոգեզավակը․ Այո՛, գալու ենք այդ ճգնաժամը միասին հաղթահարենք» ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ