«Ցանկացած մարդ հաճույք է ստանում ինչ-որ բան կառուցելու, քարը քարի վրա դնելու համար։ Այս իշխանությունը հաճույք է ստանում քանդելուց։ Այս իշխանությունը շատ մարդկանց տներ է քանդել ու դրա համար պատասխան պետք է տա»,- Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս իշխանությունը չի ասում, թե քանի դպրոց է նվեր տվել թշնամուն՝ 107 դպրոց, 17 մանկապարտեզ։ Այս իշխաշնությունը պետք է նայի քաղաքացու աչքերին ու ասի, թե քանի տուն է տվել թշնամուն, քանի հեկտար այգի է նվեր տվել Ալիևին։ Իրենք պետք է տան այդ հարցերի պատասխանը»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը մայրաքաղաքի բնակիչներին հիշեցրեց, որ վերջին տարիներին Երևանում ամենախոշոր ճանապարհաշինական, մշակույթի օջախների վերականգնման նախագծերը իրականացվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը