Մեր պետականության ու ինքնիշխանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական, ազգային-պետական քաղաքականությամբ և դրանք իրականացնելու վճռականությամբ: Մենք ունենք այդ կամքը: Չկա հայություն առանց Հայաստան։ Այդ իմաստով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ։ Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը։ Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր։
Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը