29 05 2021

Ապահովելու ենք ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը․ Վահե Հակոբյան



Համաչափ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ բարձրակարգ ու անցանելի ճանապարհներ։ Մենք ապահովելու ենք ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և աշխատելու ենք բեռնաթափել Երևանի ճանապարհները։ Անհրաժեշտ է այս պահին կասեցնել խոշորացման ծրագիրը և վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների դրական և բացասական կողմերը։ Զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար նախատեսվում է պետական աջակցություն՝ հարկային արտոնությունների, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի, սուբսիդիաների և հարկերի վերադարձի մեխանիզմների տեսքով։ Մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին։

Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ