Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք, նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին`Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- ասված է Մակրոնի գրառման մեջ:
Ֆրանսիայի նախագահի գրառումը հայերեն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը