Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին իր ելույթի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Այս մասին գրում Է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ X-ի իր էջում:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Բուդապեշտում. «Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար։ Եվ հուսով եմ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»։
«Մենք՝ եվրոպացիներս, այլևս չենք ցանկանում իմպերիալիզմ և այլևս չենք ցանկանում սահմանների վերանայում մեր մայրցամաքում»»,- գրել է դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը