06 11 2024

Մակրոնը և Տոկաևը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը

Մակրոնը և Տոկաևը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը

Ֆրանսիան և Ղազախստանը լիակատար աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին ասված է նախագահներ Էմանուել Մակրոնի և Կասիմ Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարությունում:

«Դա թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար»,- ասված է տեքստում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ