10 03 2021

Եթե Արմեն Սարգսյանը հրավիրել է Նիկոլին, որ քննարկենք նրա հեռացումը, կարելի է խոսել. Իշխան Սաղաթելյան



 

Տպավորություն է, որ իրենց սև գործն արել են երկուսով, հիմա մեզ ինչ-որ քննարկումների են տանում: Այս մասին մարտի 10-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, որը կլոր սեղանի շուրջ է հրավիրել վարչապետին, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին ու ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը:

«Մենք հանդիպումների առումով կոմպլեքսներ չունենք, խնդիրն այն է, թե ինչից պետք է խոսենք: Եթե կլինի օրակարգը, կլինի ինչի մասին... եթե Արմեն Սարգսյանը հրավիրել է Նիկոլին, որ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը այդ օրակարգով կարելի է խոսել»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ