«Արտահերթ ընտրությունները նաև նեև մեր օրակարգում են: Խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի և պայմանների մեջ է: Ճգնաժամ կա, որը երկար չի կարող շարունակվել, և ես ասել եմ, որ մենք հիմա օրական կորցնում ենք 5-7 միլիոն դոլար, պետական կառավարման համակարգը չի գործում, և հետո սրա տակից շատ բարդ է լինելու դուրս գալը: Այնպես որ, եթե այսպես շարունակվի ամիսներ, ուրեմն մենք փաստի առաջ ենք կանգնելու»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը