«Եթե երեկ առավոտյան դուք ասեիք, թե Դեմիրճյան փողոցը փակված է լինելու, դրա մասին որևէ տեղեկատվություն չկար: Ամեն ինչ քայլերով է լինելու, բայց այն, որ հիմնական մուտքը և մյուս մուտքերը փակ են, դա շատ կարևոր է, սա ունի մեծ բարոյական և քաղաքական նշանակություն ունի: Նշանակությունն այն է, որ երեկ այս փողոցը բաց էր, հիմա փակ է, դա շատ կարևոր է: Սրա միտքն ու նպատակն այն է, որ ժողովուրդն ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորներին ստիպում է, որ այս ճգնաժամային վիճակում քննարկի մեկ հարց՝ ճգնաժամից դուրս գալու հարցը»,- Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը