25 02 2021

ԳՇ հայտարարությանը պետք է հետևի ոստիկանության և ԱԱԾ-ի հարվածը. Միքայել Մելքումյան



«Սիրելի ժողովուրդ, սա հաղթանակ է: Նախորդ օրը երեկոյան մեր երթի ժամանակ ես հայտարարեցի, որ մնացել է վերջին դիպուկ հարվածը հասցնել դավաճանին և թուրքին, հասցեական և դիպուկ հարված, այդ հարվածն այսօր առավոտյան եղավ: Դրան պետք է հետևի ոստիկանության և ԱԱԾ-ի հարվածը, անպայման դա պետք է տեղի ունենա: Այսօր առավել, քան երբեք բոլորս միասնական ենք և ինչ-որ մարդիկ, երբ դեկտեմբերին, հունվարին ասում էին, որ ինչ եղավ, մարում է, ոնց որ ժողովուրդը չի գալիս, հիմա տեսա՞ք ինչ եղավ, բա ասում էիք չի լինի»,- Ազատության Հրապարակում ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ