ԵՊՀ ղեկավարներից մեկը, թերթելով նրա անձնական գործը, ասաց․ «Լավ, էս ինչ մեղք է էս տղան, սրան ո՞նց պատասխանենք»։ Այդպես էլ չպատասխանեցինք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը` անդրադառնալով իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանին:
«Վահագն Հովակիմյանի մասին
2019-ի հունվարին սույն անձնավորությունը TV5-ով «դուրս էր տվել» ԵՊՀ-ի հասցեին։ Ուզում էինք պաշտոնապես պատասխանել։ ԵՊՀ ղեկավարներից մեկը, թերթելով նրա անձնական գործը, ասաց․ «Լավ, էս ինչ մեղք է էս տղան, սրան ո՞նց պատասխանենք»։ Այդպես էլ չպատասխանեցինք։
Եթե կարճ ասեմ՝ շատ դրամատիկ կերպով անընդհատ դուրս է մնացել, վերականգնվել, ֆակուլտետներ փոխել ևն։
Ինչ եմ ուզում ասել, մեղք է այդ տղան, մի քիչ նրբանկատ եղեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը