«Մենք ստացել ենք ԱԺ նախագահի արձանագրությունը և ինչպես օրենքով սահմանված կարգն է, մանդատը տրամադրում ենք հաջորդ թեկնածուին։ Տվյալ դեպքում, երեք թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել, և հաջորդը, որ ինքնաբացարկ չի ներկայացրել, նրան տրվում է մանդատը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նշենք, որ ԿԸՀ-ն արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորի թափուր մանդատը հատկացրեց Լևոն Քոչարյանին։
Լևոն Քոչարյանը գտնվում է կալանքի տակ և, փաստաբանները, հիմք ընդունելով ՍԴ նախադեպային որոշումը, նշում են, որ պետք է անհապաղ ազատ արձակվի։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը