03 08 2023

Քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափնացիկ․ Փաշինյանի թիմակից

Քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափնացիկ․ Փաշինյանի թիմակից

«Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում (2018-ի սեպտեմբերի 23-ին) այդ թիվը եղել է 848 հազար է եղել: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը,  ընտրական ցուցակներում Երևանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի: Այսինքն անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ դեռևս որևէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններին։

Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23-ին:

«Օգոստոսի 3-13-ը առաջադրումների փուլն է, 13-18-ը գրանցումների փուլն է, իսկ գրանցման ժամկետի ավարտից հետո 5-րդ օրը սկսվում է նախընտրական քարոզչությունը, դա օգոստոսի 23-ն է»։

Անդրադառնալով ընտրությունների թափանցիկությանը՝  նշեց․ «Ես կարող եմ և ապահովելու եմ, որ Հայաստանում ,քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափնացիկ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ