20 02 2021

Հայաստանը բաստուրմայի նման կտրտում են․ նախկին վարչապետ



Նայենք տնտեսության մեջ երեք տարում ինչ է արել այդ անաստվածը։ ՀՆԱ-ն 2018-ին աճել է 5,2 տոկոս, 2019-ին 7,5 տոկոս, 2020-ին պակասել է 7,5 տոկոս։ Այս մասին Ազատության հրապարակում հանարահավաքի ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետի խոսքով Նիկոլ Փաշինյանի օրոք մոտ աճել է խաղատնային բիզնեսները։ Այդ խաղատներում նստած են նաև իշխանության ֆեյքերը։

«Մի քանի թվեր ասեմ, պարզապես բռնվեք իրարից, որ չընկնեք: Հայաստանում տարեկան մահանում է 25-26 հազար մարդ: 2020-ին Հայաստանում մահացել է 37 հազար մարդ՝ առանց զոհված զինվորների: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

2020 թվականին ինքնասպանություն է գործել 662 մարդ՝ 2017-ի՝ 560-ի փոխարեն. «Արա ինչի՞ եք ձեզ սպանում, գնացեք էտ ոջլոտին հանեք: Ինչի եք ձեզ սպանում»,-ասաց Բագրատյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ