Երեսուն տարի շարունակ Արցախ եմ այցելել հպարտի, հաղթող հրամանատարի, հաղթող զինվորի պես, որի մի մազաչափ լուման էլ ես եմ ունեցել: Ամեն անգամ այցելելով Արցախ՝ ես իմ զինակից ընկերներին, որոնց կորցրել եմ մարտադաշտում, միշտ մի բան եմ ասել՝ ափսոս, տղերք, չտեսաք Արցախը։ Սրանից երկու օր առաջ ես եղա Արցախում և մի բան էի ասում՝ երանի ձեզ, տղերք, որ չտեսաք իմ պարտությունը ու նաև ձեր պարտությունը։ Այս մասին, այսօր՝ փետվարի 3-ին, Գյումրիում ընթացող «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքին հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։
Նա նշեց՝ խոնարհվում է բոլոր զոհերի առջեւ, նաեւ բոլոր նրանց առջեւ, որոնք այժմ միացել են պետության ղեկավարին հեռացնելու պայքարին։
«Պետությունը պետք է կառավարեն մարդիկ, որոնք ունակ են պետություն կառավարել․ սա օֆիս չէ, սեփական բիզնես չէ, սա պետություն է։ Մենք սերունդներին տալու բան ունենք։ Այդ ինչպես ստացվեց, որ դրսից կարողացան թքել մեր հոգու մեջ, մենք սկսեցինք ատել մեր հերոսներին, մեր զինվորականներին, մեր ժողովրդին, սկսեցինք ատել ինքներս մեզ։ Այդ ինչպե՞ս ստացվեց։ Այդ ինչպե՞ս կարողացան մի ամբողջ ժողովրդի ստել, հայրենադավություն սերմանել մեր մեջ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը