16 08 2023

«Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, ժողովուրդն է, դուք եք բարձրագույն իշխանությունը»․ Փաշինյան-2018



 

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ ասաց, թե իրեն մեղարում են, որ եկել է Ղարաբաղը հանձնելու։ Ասաց, որ իրեն շփոթում են, Ղարաբաղը հանձնող չէ և այլն, հետո ավելացրեց․ «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա:  Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»: 

Նման հայտրարություն արած Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնում է փաստաթղթի, որով Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ։ Դա, իհարկե, արվել էր թաքուն։

Միայն 2023 թվականի մայիսի 22-ի ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որն ինքը ճանաչել է, ներառումէ  նաև Լեռնային Ղարաբաղը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ