«Պարզվում է, Գեղամ Մանուկյանի հասցեին ՔՊ-ականների կողմից հնչեցված ռեպլիկների, հարձակման պատճառը երեկվա իրադարձություններն են, ՔՊ-ական պատգամավորները հայտնեցին, որ երեկ մի շարք քաղաքացիներ գնացել են իրենց տներ, եղել են նաև որոշակի գործողութուններ, իրենց զրույցներից, բորբոքվածությունից այդպես հասկացա։ Մեր խնդիրը ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների հետ չէ, իսկապես պետք չէ ընտանիքներին խառնել որևէ քաղաքական պրոցեսի մեջ։ Բայց մյուս կողմից՝ քաղաքական մեծամասնությունը պետք է գիտակցի՝ թե ինչ իրավիճակում ենք հիմա մենք գտնվում և թե՝ ինչ է կախված իրենց քայլերից․ բայց՝ բռնությունը ես դատապարտում եմ և պաշտոնապես հիմա հայտարարում եմ, և, մեր քաղաքական ուժում չկա որևէ մեկը, որը կողջունի բռնությունը, բայց մյուս կողմից ՔՊ-ական պատգամավորները պետք է գիտակցեն երկրում ստեղծված իրավիճակը և դադարեն Նիկոլ Փաշինյանի գերի լինելուց, պետք է գնալ իշխանափոխության ու փոփոխությունների»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Լավ, կարող են իրենք ասել թեկնածուի անունը, տարբերակ եմ առաջարկում, ես առաջարկում եմ տարբերակ թող իրենք՝ ՔՊ-ականներն ասեն թեկնածուի անունը, բայց այդ թեկնածուն պետք է կապ չունենա պատերազմի ու պարտության հետ»,-ասաց Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը