26 01 2023

Մանկուց մերժվածները, ծեծվածները, բակերում չընդունվածները չեն կշտանում. «Փաստ»

Մանկուց մերժվածները, ծեծվածները, բակերում չընդունվածները չեն կշտանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօրվա իշխանության ներկայացուցիչները, որոնք նախկինում ընդդիմություն էին, անընդհատ շահարկում էին «երկիրը թալանելու» թեման: Ավելին՝ իշխանության գալուց հետո խոստանում էին թալանվածը հետ բերել: Բանակը թալանելու թեման ևս արդիական էր: Բայց այդ մեղադրանքների հեղինակ օրվա իշխանությունն այսօր օր օրի հարստանում է, հետ չի մնում թանկարժեք ու նաև ցուցադրական վայելքներից անգամ ողբերգությունների, Արցախի շրջափակման ու օրեցօր աղքատացող ՀՀ բնակչության ֆոնին: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մեր այսօրվա տնտեսական, սոցիալական հարցերն ավելի լայն ու մեծ խնդրի ածանցյալն են:

Մինչ հիմնական սպառնալիքին անդրադառնալը, խոսելով իշխանությունների վայելքների մասին, նա շեշտեց. «Մեծ հաշվով, թալանում են երկիրը: Մանկուց մերժվածները, ծեծվածները, բակերում չընդունվածները չեն կշտանում: Մենք մեծ ողբերգության ականատես եղանք՝ այդքան երիտասարդ մահացավ, տեսանք նաև, թե ինչ վիճակ է բանակում, բայց ամոթից մեռնելու փոխարեն իրենք շարունակում են պահել իշխանությունը, երթևեկել իրենց թանկարժեք մեքենաներով, նաև պարգևավճարներ ստանալ»: Ինչ վերաբերում է ամենամեծ սպառնալիքին՝ նա նշեց, որ իշխանություններն ուզում են երկիրը թուրքական տեղամաս դարձնել. «Եթե ժողովուրդը շարունակի համակերպվել այս ընթացքին, կդադարի գոյություն ունենալ: Պետք է վեր կենալ ու շահերը պաշտպանել բոլոր ուղղություններով, հակառակ դեպքում կհասնենք մի վիճակի, երբ այլևս անիմաստ կլինի քննարկել սոցիալական, տնտեսական հարցերը»: 

Իսկ տնտեսական այսօրվա աշխուժությունը, նրա խոսքով, առարկայական հիմքեր չունի, որևէ կապ չունի մեր պետական կառավարման համակագի հետ ու պայմանավորված է զուտ արտաքին գործոններով. «Օտարերկրյա քաղաքացիների, նաև ֆինանսական հոսքերն են տնտեսության աշխուժություն ստեղծել, որը, սակայն, հավել յալ ու նոր արժեք չի ստեղծում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ