Քաղաքական հետապնդումների շարքերն ընդլայնվում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկուշաբթի օրը հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է դարի կարևորագույն հարցերից և Հայաստանի այս օրհասական օրերի ամենահրատապ խնդիրներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանի՝ Հանձնաժողովի նախագահի լիսցորությունները դադարեցնելու հարցը:
Վայ քո արա...
Միանգամից ասեմ, որ այդ խսյտառակ նախաձեռնությունը բացարձակապես հիմնազուրկ է ու անօրինակսն:
Մեռա քրքրելով ԱԺ կանոնակսրգը, որևէ հիմք չգտա, քանզի այդպիսին չկա Նաիրա Զոհրաբյանի պարագայում:
Դարձյալ քաղաքական հետապնդում՝ կարծիք արտահայտելու համար...
Նիկո՜լ, ճիշտ չես անում, սիրուն չի...
Արդեն պարզ ա, որ իրանց հետ իրավունքի լեզվով խոսելն անիմաստ է...
Ինձ ուրիշ հարց ա հետաքրքրում, թե իրանց սաստավից ո՞վ, էդ ո՞ր քայլածը կարող է կատարել այդ գործն այն արդյունավետությամբ, որ կատարում է Նաիրա Զոհրաբյանը...
Արա լրիվ կորցրել եք ամոթներդ...
Լրջացեք..,
Համ էլ մի տեսակ սահմանադրական կարգի տապալման հոտ եմ առնում (96 հոդվածը սպառնալիքի տակ է)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը