Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։
Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով և երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը:
Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու:
Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձումը հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։
Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն․
Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։
Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող քպ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետևաբար՝ բախումն բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան ։
Կա խոցված արժանապատվությամբ, դավավաճանված մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից և գիտակցում կորուստը։
Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից և ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ և արդար ընտրության իրավունքը։
Մնում է միայն զարմանալ իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացությունների և իշխանություններին պաշտպանելու հուսահատ փորձերի վրա։
Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտություն է։
Հեռացնենք Նիկոլին, փրկենք հայրենիքը։ Առանց Նիկոլ Հայաստան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը