02 12 2020

Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են. Պուտին

Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ հետպատերազմական իրավիճակի մասին:

Կարևոր հայտարարությունները՝ ստորև

-Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում և Ղրղսզտանում տեղի ունեցած իրադարձությունները բարդացրել են իրավիճակը ՀԱՊԿ տարածությունում:

-Ռուսաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ և ԱՊՀ գործընկերների՝ Ղարաբաղում հումանիտար ջանքերին միացմամբ:

-Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են:

-Հայաստանը և հայ ժողովուրդն իր պատմության մեջ դժվար ժամանակաշրջան վերապրեց, սակայն Ղարաբաղի հարցով անհրաժեշտ որոշումներ կայացվեցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ