Ամբողջ խնդիրն այն , որ մենք ունենք մի համաձայնություն, որը կատարված փաստի առաջ է բոլորիս կանգնեցրել, բայց մենք ունենք հնարավորություն այսօր այդ դաշտում աշխատել այնպես, որ կարողանանք մեր առավելագույնն անել, որ մեր շահերը պաշտպանված լինեն: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա նաև պատասխանեց հարցին, երբ նշվում է, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ով է լինելու հաջորդը:
«Երբ ասում են՝ ո՞վ, ո՞վ, հայ ժողովրդի արգանդը չի չորացել էլի, ինչ է նշանակում ո՞վ, այդ անունները կգտնվեն անպայման, ես վստահ եմ: Հետո այստեղ այս 17 կուսակցությունների խնդիրը չի սա, խնդիրն այն է, որ այնքան կարևոր է այս պատմական հարցի լուծումը, որ բոլորն էլ իրենց ամբիցիաները մի կողմ պետք է դնեն ու համաձայնեն կոնկրետ մի անձի շուրջ, ով կարող է համախմբել այս ազգին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը