11 11 2020

Տարածքային զիջումների և ժամկետների հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռ չի քննարկվել. Վահրամ Պողոսյան

Տարածքային զիջումների և ժամկետների հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռ չի քննարկվել. Վահրամ Պողոսյան

Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից, գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ», - գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ