22 10 2020

Լեռնային Ղարաբաղում չի ծրագրվում ռուսական Զինված ուժերի կիրառումը. Պետդումայի ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղում չի ծրագրվում ռուսական Զինված ուժերի կիրառումը. Պետդումայի ներկայացուցիչ

 

Ռուսական Զինված ուժերի կիրառումը Լեռնային Ղարաբաղաում չի ծրագրվում, այդ դիրքորոշումը համաձայնեցված է ՌԴ Պաշտպանության նախարարության հետ: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի՝ պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կրասովը:

Նա նշել է, որ ներկայիս քայլերը, որոնք ձեռնարկվում են  հակամարտության՝ դրական արդյունքով կարգավորման համար, բավարար են:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ երկրների գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է դեսանտային գործողություն իրականացնել Ղարաբաղում: Ըստ Զատուլինի՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ